ՄԻՊ-ն այց է իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն


ՄԻՊ-ն այց է իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն

  • 22-04-2025 18:10:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 22-ին այց է իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: 
 
«Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին:
 
Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրեն Արա Երեմյանի, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, զրուցել աշխատակիցների և բուժառուների հետ:
 
Մանրամասն ուսումնասիրվել են բաժանմունքներում ֆիզիկական զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում կատարված մշտադիտարկման նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային պայմանների անմխիթար վիճակը մասամբ վերացվել է, մասնավորապես, որոշ բաժանմունքներ հիմնանորոգվել և կահավորվել են անհրաժեշտ գույքով: Այս համատեքստում Պաշտպանը ողջունելի է համարում հաստատության շենքային պայմանների բարելավմանն ուղղված պետության հանձնառությունը և հատկապես կարևորում է պետության ջանքերի շարունակականությունը՝ ամբողջական վերանորգման աշխատանքները հնարավորինս կարճ ժամկետներում ավարտին հասնցնելու տեսանկյունից:
 
Պաշտպանը նաև շրջայց է կատարել կենտրոնի մանկական բաժանմունքում, զրուցել հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող երեխաների և նրանց ծնողների հետ:
 
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հոգեբուժական հաստատություններում աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը:
 
Առողջության պահպանման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- ասված է հաղորդագրությունում:
 
ՄԻՊ աշխատակազմ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն