Bloomberg. Մակրոնը մտածում է խորհրդարանական ընտրություններն անցկացնել աշնանը
22-04-2025 19:20:03 | Ֆրանսիա | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուսումնասիրում է խորհրդարանը ցրելու և 2025 թվականի աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, հայտնում է Bloomberg-ը։
Ֆրանսիայի ղեկավարը վերջին շաբաթներին քննարկում է այս քայլն իր մերձավոր մարդկանց շրջանակի հետ։ Բացի 2025 թվականի աշնանից, քննարկվում է նաև 2026 թվականին խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
Քննարկումները ներկայումս կրում են միայն խորհրդատվական բնույթ. վերջնական որոշում չի կայացվել:
Գործակալության կարծիքով՝ նման քայլը կարող է ոչ միայն խարխլել Ֆրանսիայում հարաբերական կայունությունը, այլև թույլ տալ աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը ամրապնդել իր դիրքերը և, հնարավոր է, վերահսկողություն ձեռք բերել կառավարության վրա։