Մհեր Գրիգորյանը և Քրիստինա Քվինը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը


Մհեր Գրիգորյանը և Քրիստինա Քվինը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

  • 22-04-2025 19:28:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
 
Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերի վերաբերյալ: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն