Կախված է տարբեր հանգամանքներից. Անդրեասյանը՝ Ադրբեջանում ԱՊՀ 3-րդ խաղերին մասնակցելու մասին


Կախված է տարբեր հանգամանքներից. Անդրեասյանը՝ Ադրբեջանում ԱՊՀ 3-րդ խաղերին մասնակցելու մասին

  • 23-04-2025 16:50:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանը կքննարկի և կորոշի՝ մասնակցելո՞ւ է Ադրբեջանում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը անցկացվելիք ԱՊՀ 3-րդ խաղերին, թե՞ ոչ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՊՀ 3-րդ խաղերին մասնակցելու հրավերներ է ուղարկել կառույցի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին:
 
«Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում նաև անվտանգության միջոցառումներից, և, կարծում եմ, որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում, կքննարկենք և ըստ այդմ կորոշենք»,- ասել է Անդրեասյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն