Ամոյանի հաղթական գոտեմարտը ճանաչվել Եվրոպայի առաջնության լավագույն պահ


Ամոյանի հաղթական գոտեմարտը ճանաչվել Եվրոպայի առաջնության լավագույն պահ

  • 23-04-2025 17:35:13   | Սլովակիա  |  Սպորտ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանի (77 կգ) եզրափակիչ գոտեմարտը ճանաչվել է մրցաշարի լավագույն պահ։ 
 
UWW-ն երկրպագուների շրջանում քվեարկություն է անցկացրել. Ամոյանի հաղթական գոտեմարտը ստացել է ձայների 37 տոկոսը։
 
26-ամյա Ամոյանը եզրափակչում 3-1 հաշվով հաղթել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, վրացի Ռամազ Զոյիձեին և դարձել Եվրոպայի քառակի չեմպիոն։
 
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) մամուլի ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ