Գուրգեն Հովհաննիսյանի 8-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում


Գուրգեն Հովհաննիսյանի 8-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

  • 23-04-2025 18:15:41   | ԱՄՆ  |  Սպորտ

Հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը 8-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:
 
Ծանր քաշային կարգում հանդես եկող Հովհաննիսյանն Օռլանդոյում անցկացրած հերթական մենամարտում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Դաջուան Քալոուեյին (11-4): Մենամարտի ելքը վճռվել է 5-րդ ռաունդում, երբ Հովհաննիսյանի հարվածներից 190 կգ քաշով մրցակիցը ընկել է ռինգի հատակին:
 
Ի դեպ, հայ բռնցքամարտիկի համար սա 7-րդ նոկաուտով հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում: Գուրգենը պարտություն չունի։
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ