«Մեզ տուգանքի մատերիալ են սարքել»․ փոքր և միջին ձեռնարկատարերը կրկին կառավարության շենքի մոտ են


«Մեզ տուգանքի մատերիալ են սարքել»․ փոքր և միջին ձեռնարկատարերը կրկին կառավարության շենքի մոտ են

  • 25-04-2025 13:04:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Շրջանառության հարկի բարձրացման դեմ ամիսներ շարունակ բողոքող փոքր ու միջին ձեռնարկատարերն այսօր կրկին կառավարության շենքի մոտ են։
 
Նրանք պահանջում են կասեցնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները: Ասում են փոփոխությունների դեմ 3 հազարից ավելի ստորագրություն են հավաքել, սակայն մինչ օրս կառավարությունից ոչ մի պատասխան չեն ստացել։
 
«Մեզ տուգանքի մատերիալ են սարքել», - ասաց ցուցարարներից մեկը։
 
Այս տարվա հունվարի 1-ից կառավարությունը շրջանառության 5 տոկոս հարկը դարձրել է 10 տոկոս բոլոր նրանց համար, ովքեր ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չեն ներկայացնի, իսկ պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը կկազմի շրջանառության միայն մեկ տոկոսը: Կառավարությունից հիմնավորում են՝ այսպես ստվերն են կրճատում:
 
Մարտին կառավարությունը հաստատեց աջակցության մի ծրագիր, որով շրջանառության կրկնապատկված չափը հետաձգում են 6 ամսով՝ պայմաններով, որ ձեռնարկատերերը հասցնեն իրացնել մինչև նոր օրենքի ընդունումը ձեռք բերված ապրանքը ու մնացորդը փաստաթղթավորեն: Բայց այս պայմանին էլ դեմ են ձեռնարկատերերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը