Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը. Քարնի


Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը. Քարնի

  • 25-04-2025 14:44:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կանադայի վարչապետ Մարկ Քարնին X-ի իր  էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
 
«Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը։ 1,5 միլիոն հայեր սպանվեցին այդ անիմաստ վայրագությունների ժամանակ, որոնք համակարգված կերպով ծրագրել ու իրականացրել էր Օսմանյան կայսրությունը։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ մենք հարգում ենք զոհվածների հիշատակը և հիշում նրանց պատմությունները, որպեսզի դրանք երբեք չմոռացվեն»,- գրել է Քարնին:
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը