ՀՀ գիտության կոմիտե, ի՞նչ է սա և ու՞մ է ծառայում այն


ՀՀ գիտության կոմիտե, ի՞նչ է սա և ու՞մ է ծառայում այն

  • 25-04-2025 15:10:18   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Հարգելի ընթերցող, հարգելի հարկատու:
ՀՀ գիտության կոմիտեն ըստ մեր սահմանադրության լուրջ պետական միավոր է, որը նախատեսված է ՀՀ-ում գիտական աշխատանքների կազմակերպման համար, նա է ֆինանսավորում միլիոնավոր դոլլարներով ազգային ակադեմիայում, բուհերում և ինստիտուտներում ընթացող գիտական մշակումները։
 
Ինչպե՞ս է ընտրում գիտական ֆինանսավորվող թեմաները։
 
Ըստ կոմիտեում ընդունված սկզբունքի, ֆինանսավորվում է միջազգային գիտական մեծ արժեք ունեցող թեմաները։ Իսկ, որպես գիտական արժեքի չափանիշ ընտրում է գիտական թեմայի ղեկավարի միջազգային գիտական բաց մամուլում տպագրած հոդվածների քանակը։ Այսպիսով՝ ՀՀ-ն նպաստում է միջազգային գիտության զարգացմանը։ Արդյոք այս դրույթները արդարացի են։
 
Փորձեմ հերքել գիտության կոմիտեի գործունեության սկզբունքները։
 
1․ Մի՞թե մեր փոքր և աղքատ հանրապետությունը ուրիշ հոգս չունի, որ նպաստում է միջազգային գիտության զարգացմանը, ինչպես դա պնդում են գիտության կոմիտեի ղեկավարները։ Չէ՞ որ մեր համար առաջնային է պետական բյուջեի ծախսումը ի շահ ՀՀ-ի պաշտպանությանը կամ տնտեսությանը։
 
2. Ինչպե՞ս է վարվում գիտության կոմիտեն հայագիտական, հայ գրականության, հայ պատմագրության մասնագիտական թեմաների հետ: Չէ՞ որ այս ուղղությամբ հոդվածները սովորաբար հետաքրքրություն չեն ներկայացնում միջազգային գիտական մամուլում, իսկ նման հոդվածների հեղինակները տարիքով մեծ են և չեն տիրապետում անգլերեն լեզվին: Արդյունքում այս ազգային կարևորության թեմաները դուրս են մնում ֆինանսավորման պրոցեսից:
 
3. Տպվելով բաց մամուլում՝ շատ հաճախ խախտվում են աշխատանքների հեղինակների հեղինակային իրավունքները: Պահանջվող նման տպագրությունները բաց մամուլում չեն վերահսկվում ՀՀ-ի ԱԱԾ-ի կողմից: Շատ հաճախ տեխնոլոգիական մեծ արժեքներ ունեցող, մեր երկրի պաշտպանական համակարգին նպաստող, ներկայացնող արդյունքները նման ձևով մատուցվում են մեր թշնամիներին: Ինչու՞ չի օգտագործվում ոչ վաղ անցյալում կիրառվող գաղտնիության մակարդակը որոշող փորձագիտական հանձնաժողովներ:
 
4. Գիտական թեմաների արդյունքները պահանջվում է ներկայացնել մագնիսական կրիչների վրա և դրանք կուտակվում են Գիտ. Պետ. Կոմ.-ի մի սենյակում և չեն վերահսկվում ԱԱԾ-ի կողմից: Մկնիկի մեկ հարվածով դրանք հեշտությամբ կարող են փոխանցվել թշնամի երկրի համապատասխան օրգաններին՝ թշնամին թեկուզ կիմանա ինչո՞վ են զբաղված մեր գիտական խմբերը և կենտրոնները:
 
5. Թեմաները ֆինանսավորելիս և դրանց արդյունքները գնահատելիս, հաշվի չեն առնվում ՀՀ պաշտպանության նախարարության, էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարության կարծիքները:
 
6. Եթե ֆինանսավորվող թեմաների արդյունքները գնահատելիս կատարվում են ընդամենը տպագրված նյութերի առկայությունը միջազգային գիտական մամուլում, որը ընդամենը մեխանիկական աշխատանք է, ի՞նչ կարիք կա պահել Գիտ. Կոմ.-ի ներկայիս հսկա ապարատը: Չէ՞ որ նախկինում այս աշխատանքները հեշտությամբ կատարվում էին ԿԳ նախարարության 1-2 աշխատակցի օգնությամբ:
 
Այսպիսի իրավիճակում տեղին է հիշել հայ մեծ բանաստեղծ Ռ. Պատկանյանի ստեղծագործությունը, որի առաջին քառյակն է՝ 
 
Դուն խելոք, հաշուով վաճառական ես,
Միւլք, փող ու ապրանք, կ'ասեն՝ շատ ունես. -
Բայց թէ փողէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։
 
Միայն թե քառյակի վերջին տողը պետք է կարդալ հետևյալ կերպ, փոփոխելով միայն մեկ բառ՝
Թըքել ենք քու ալ, ԳԻՏՈՒԹՅԱՆԴ ալ վըրան:
 
Սակայն ո՞վ է ղեկավարում գիտության կոմիտեն: Նա Հայոցյան Սամվելն է: 
 
Ո՞վ է  այդ արտասովոր ազգանունով պարոնը։ Իմ որոնումների արդյունքում ճշտեցի, որ մինչև 1988 թ.-ը այսպիսի ազգանուն Հայաստանում չի եղել: Եվ ընդհանրապես, հայկական ազգանունները ածական խոսքի մասով չեն լինում: Առաջին անգամ այդ ազգանունն ինձ հանդիպեց հայոց համազգային շարժման հայտնի գործիչ Վարդգես Հայոցյանի մոտ, իսկ գիտության կոմիտեի ղեկավարը հանդիսանում է Վարդգես Հայոցյանի եղբոր որդին: Իսկ ՀՀՇ-ի դերը Հայաստանի քայքայման գործում ակնհայտ է: Նրա եղբոր որդին էլ, կարծես թե շարունակում է նույն գործը գիտության ասպարեզում: Իհարկե աշխատակցի ազգությունը ըստ ՀՀ օրենքների նշանակություն չունի, բայց վերը թվարկված կոմիտեի կազմակերպման թերությունների 6 կետերը ուրիշ ձև բացատրել չի լինում:
 
Հեղինակ՝ Տեխիկական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր
Էդուարդ Մանուկյան
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ