Սա է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն. Մանե Թանդիլյան


Սա է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն. Մանե Թանդիլյան

  • 26-04-2025 15:05:41   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր Նիկոլ Փաշինյանը նշում է քաղաքացու օրը։ Քաղաքացի, ում ուղիղ երեք տարի առաջ իր ավտոշարասյունը վթարի ենթարկեց։ Երիտասարդ Սոնա Մնացականյանը և իր չծնված բալիկը սպանվեցին։

Երեք տարի է, որևէ  մեկը չի դատապարտվել սպանության համար, կալանավորված կամ նույնիսկ աշխատանքից ազատված անձ չկա։ 
Սա է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Հայաստանի Հանրապետություն, որը վերածել է սեփական ամբիցիաների, սեփական փոքրոգիության փորձադաշտի՝ անցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրայով։
Հիշատակդ վառ, Սոնա ջան»։

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն