Շիրակի մարզպետն ընդունել է ծանրամարտի՝ Եվրոպայի 2025 թվականի առաջնության ՀՀ հավաքական թիմին


Շիրակի մարզպետն ընդունել է ծանրամարտի՝ Եվրոպայի 2025 թվականի առաջնության ՀՀ հավաքական թիմին

  • 28-04-2025 16:20:07   | Շիրակի մարզ  |  Մեկնաբանություն

Շիրակրի մարզպետ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր հանդիպեցի մեր հզոր մարզիկներին։ 
 
Ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնության  ՀՀ հավաքական թիմի՝ Շիրակի մարզի ծանրորդների ու նրանց մարզիչների հետ հանդիպմանը նախ շնորհավորեցի  ու շնորհակալություն հայտնեցի անփոխարինելի, հաղթական ապրումների համար։  
 
Ուրախ եմ, որ ունենք նման նվիրյալ մարզիկներ ու մարզիչներ, որոնք հաղթանակած են դարձնում մեր երկիրն ու մարզը։ Հպարտ եմ  և ուրախ, որ կարող եմ անմիջական հանդիպել ու իմ ոգևորության ու խրախուսանքի խոսքերն ասել։ Իմ լիազորությունների ու հնարավորությունների սահմանում պատրաստ եմ միշտ լինել մեր նվիրյալների կողքին ու աջակցել։ 
 
Ի դեպ, հանդիպման ընթացքում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի հետ զրուցեցինք նաև «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման ծրագրի ընթացքի մասին, անդրադարձանք նաև մարզում գործող մարզադպրոցների վիճակին ու դրանց վերանորոգմանը վերաբերող ծրագրերին»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն