Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը


Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

  • 28-04-2025 18:53:02   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Բանակային մարզիկ Աշիկ Անդրեյանը / 60 կգ / հինգերորդ տեղն է զբաղեցրել Մոնտենեգրոյի Պոդգորիցայում անցկացված ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում:
 
Նա իր հաշվին գրանցել է երեք հաղթանակ և երկու պարտություն: Ընդ որում, Անդրեյանը գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, բայց պարտվել է Օլիմպիական չեմպիոն, արծաթե ու բրոնզե մեդալակիր, Ֆրանսիան ներկայացնող վրացի Լուկա Մխեիձեին։
 
Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը մրցավայր էր ուղեկցել երեք մարզիկի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը