Արմավիրի բնակիչը ոչ պատշաճ վարքագիծ է դրևսորել՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին. ՆԳՆ մամուլի քարտուղար


Արմավիրի բնակիչը ոչ պատշաճ վարքագիծ է դրևսորել՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին. ՆԳՆ մամուլի քարտուղար

  • 01-05-2025 14:58:35   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք' չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ 
 
Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։
 
Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն