Զարուհի Բաթոյանը Մայիսի 1-ի առիթով աշխատանքային ոլորտին առնչվող 3 խնդիր է մատնանշել


Զարուհի Բաթոյանը Մայիսի 1-ի առիթով աշխատանքային ոլորտին առնչվող 3 խնդիր է մատնանշել

  • 01-05-2025 16:18:41   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության պատգամավոր Զարուհի Բաթոյանըֆեյսբուքի իր էջում գրել է.

«Աշխարհի բազմաթիվ երկրներում մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր։

Գրանցված աշխատատեղերի թիվը մեր երկրում, նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ, աճել է 40 490-ով՝ հասնելով 782 100-ի։
 
Թեև ամբողջ տարվա ընթացքում քայլեր ենք ձեռնարկում աշխատանքային իրավունքների պաշտպանության, բարելավման և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, այսօր ուզում եմ առանձնացնել երեք բան, որ առաջնահերթ եմ համարում հրատապ լուծման տեսանկյունից.
 աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրումը 
կանանց համար աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունները 
 հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ապահովելու, նրանց տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով հատուկ միջոցների կիրառումը ♿️
 
Առաջին երկու կետերին անդրադառնում է կառավարության ծրագիրը, իսկ վերջինի ուղղությամբ այս պահին գործընկերներիս հետ քննարկում եմ օրենսդրական փոփոխության նախագիծ։
 
Շնորհավոր Աշխատանքի միջազգային օրը։
 
Օրը առիթ է ընձեռում ևս մեկ անգամ գնահատանքի խոսքեր հղելու իրենց գործի նվիրյալներին»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն