Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան


Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

  • 03-05-2025 17:30:04   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության հրապարակած 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում մեր երկիրը 9 տեղով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը։
 
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ մի շարք լրատվականների քաղաքական աֆիլացվածությունը, ապատեղեկատվության տարածման ռիսկերը, ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումները մնում են լրջագույն մարտահրավեր բոլորիս համար, և պետք է հետևողական աշխատանք տանենք այս ուղղությամբ։
 
Աներկբա, մեդիան պետք է լինի անկախ, չեզոք, փաստահեն և հավասարակշռված՝ զերծ մնալով որևէ քաղաքական ուժի կամ գործչի սպասարկելու գայթակղությունից։ Մեր օրերում վստահաբար դրա պակասը կա։ Սակայն կարևոր եմ համարում ընդգծել, որ մամուլի դաշտում՝ բևեռացված կարծիքների և շահերի կողքին, մշտապես կան նաև սկզբունքային, օբյեկտիվ և պատասխանատու անհատներ, ովքեր մնում են հավատարիմ փաստերին և իրենց մասնագիտական պարտքին։ Նրանց աշխատանքն առանձնակի հարգանքի է արժանի, քանի որ հասարակությունը նրանց շնորհիվ հնարավորություն ունի ստանալու հավասարակշռված և ճշգրիտ տեղեկատվություն։
 
Եվ ուրեմն, հավատարիմ մնալով խոսքի ազատության պահպանման մեր հանձնառությանը, շարունակելու ենք անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ ապահովելու անկախ մամուլի կայուն գործունեությունը՝ ի նպաստ, թափանցիկության, հաշվետվողականության և ժողովրդավարության»։
 
<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fnazelibaghdasaryan.official%2Fposts%2Fpfbid0ywCKapf4mALs66D46FDgWzzK7YA8msCuJ9Ltrecm734wvzuCPV2FWiyxUG48C8Vcl&show_text=true&width=500" width="500" height="552" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share"></iframe>
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն