ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել 90 օրով նվազեցնել մաքսատուրքերը


ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել 90 օրով նվազեցնել մաքսատուրքերը

  • 12-05-2025 16:40:16   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer.am ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են 90 օրով նվազեցնել արտահանման մաքսատուրքերը, որոնք սահմանել են միմյանց նկատմամբ առևտրային պատերազմի շրջանակում:
 
Դա հանգեցրել է ֆինանսական շուկաների փլուզման և փորձագետներին ստիպել զգուշանալ համաշխարհային ռեցեսիայից:
 
Այժմ Չինաստանից ապրանքների համար ամերիկյան մաքսատուրքերը կկրճատվեն մինչև 30%, իսկ ԱՄՆ-ից մատակարարումների համար չինական մաքսատուրքերը կնվազեն մինչև 10%: Այդ պայմանավորվածությունները կգործեն 90 օրվա ընթացքում։
 
Հանգստյան օրերին Շվեյցարիայում առևտրային բանակցությունների շրջանակում կայացել է ամերիկյան և չինական կողմերի երկու հանդիպում: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն առաջընթաց է տեսել Ժնևյան առևտրային բանակցություններում: Այդ մասին կիրակի հայտնել Է Սպիտակ տունը:
 
Իր հերթին Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆանը հայտնել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը «կարևոր քայլ են կատարել տարաձայնությունները հավասար սկզբունքներով լուծելու ճանապարհին»:
 
Ժնևում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է չին-ամերիկյան հարաբերությունների «ամբողջական վերագործարկման» մասին։ Թրամփն ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարել՝ երկրի ազգային անվտանգությանը սպառնացող առևտրային դեֆիցիտի պատճառով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը