Սուրեն Պապիկյանը և ՄԹ զինված ուժերի նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները


Սուրեն Պապիկյանը և ՄԹ զինված ուժերի նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

  • 13-05-2025 17:15:41   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
 
Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով:
Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն