Երևանի սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենալու Օսմանյան Թուրքիայի տարածքում հույների ցեղասպանության զոհերի հիշատակի սգո արարողությունը


 

Երևանի սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենալու Օսմանյան Թուրքիայի տարածքում հույների ցեղասպանության զոհերի հիշատակի սգո արարողությունը

  • 14-05-2025 10:20:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայտնում ենք ձեզ, որ 2025 թ. մայիսի 19-ին Երևանի սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենալու Օսմանյան Թուրքիայի տարածքում հույների ցեղասպանության զոհերի հիշատակի սգո արարողությունը:
 
Եկեղեցին Հաղթանակի կամրջի մոտ է, քաղաքապետարանի հարևանությամբ:
 
Քրիստոնեությունը, ինչպես և շատ այլ կրոններ, դավանում է, որ մարդը ֆիզիկական՝ նյութական մարմնից բացի նաև հոգի ունի: Հոգին մարմնի մահվան հետ չի մահանում, այլ շարունակում է իր գոյությունը: Մեր նախնիները իրենց մարմնական կյանքի ընթացքում իրենց համար իրենք էին աղոթում, իսկ նրանց մահից հետո դա եկեղեցին է անում և մենք՝ որպես սպանվածների մերձավորներս, Աստծուց մեր հարազատների և մտերիմների հոգիների համար երանություն, նրանց կամային և ակամա մեղքերի թողություն ենք խնդրելու:
 
Ավանդաբար մայիսի 19-ին մենք ոչ միայն Պոնտոսի, այլ նաև այսօրվա Թուրքիայի տարածքում երբեմնի ապրած բոլոր հույների, ինչպես նաև հայերի, ասորիների և այլ քրիստոնյա և ոչ քրիստոնյա ազգերի ցեղասպանության սգո տարեդարձն ենք հիշում: Նրանք բոլորն իրենց պատմական հայրենիքում էին ապրում և նրանք բոլորն էլ կիսեցին հույների ճակատագիրն ու ցավը: Այսօր, ավելի քան 100 տարի անց թուրքերի կազմակերպած ցեղասպանությունը շարունակվում է և դարձյալ նրանց զոհերը հայերն ու հոյւներն են՝ Արցախի հանրապետության քաղաքացիները:
 
Էրդողանը հպարտությամբ և առանց քաշվելու հայտարարեց, որ հենց Թուրքիան է Ադրբեջանին օգնել զավթելու Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքը, նախ՝ պաշարելով, բնակչությանը սովի մատնելով, իսկ ապա՝ ամբողջ երկիրը գրավելով:
 
Ասում են, որ մարդասպանները ազգային պատկանելություն չունեն: Սրան կարելի է համաձայնվել, եթե հանցագործությունը կենցաղային դրդապատճառ ունի: Բայց երբ խաղաղ բնակչության՝ ազգային հատկանիշով պայմանավորված, նախապես պետական մակարդակով պլանավորված, կազմակերպված զանգվածային ջարդ է կատարվում, այդ սարսափելի ջարդի զոհերի՝ հույների, հայերի, ասորիների, եզդիների հիշատակը մեզանից ուղղակի պահանջում է նշել մարդասպանների ազգությունը: Եվ այդ ազգը՝ թուրքն է:
 
Միջազգային իրավունքը մի ազգի կողմից մյուս ազգի ներկայացուցիչներին ազգային պատկանելիության հատկանիշով զանգվածային սպանությունները՝ սպանդը ցեզասպանություն է որակում:  Եվրոպական շատ երկրների օրենսդրության կետ դարձած քրիստոնյա իմաստությունը ոչ թե մարդասպանին կյանքից զրկել, այլ նրան ապաշխարելու հնարավորություն տալ,  նրա՝ եթե ոչ մարմինը, ապա գոնե հոգին փրկել է պահանջում:
 
Ամենադաժան հանցագործությունն անգամ կարող է ոչ թե մոռացվել, այլ ներվել, եթե հանցագործը հասկացել է իր արարքի անմարդկային, անաստված բնույթը և զղջացել, ապաշխարել է:
Քրիստոսի ուսմունքը դրանով մարդասպանին հոգին փրկելու հնարավորոթյուն է տալիս. կարծում եմ, որ նաև Մուհամմադի ուսմունքն էլ նունն է ասում:
 
Ավելի քան մեկ դար էր տրված Թուրքիային՝ ապաշխարելու, զղջալու իր կատարած հրեշավոր արարքի համար, սակայն նա ոչ միայն մեղա չի գալիս, այլ շարունակում է իր ավանդական դարձած, սուլթանների և երիտթուրքերի օրերից եկած մարդասպան՝ ցեղասպան քաղաքականությունը:
 
Արժե, արդյոք, նշել, որ նման մոտեցման պարագայում Թուրքիան խեղաթյուրում, կեղծում էր, կեղծում է և կեղծելու է իր և հարևան ազգերի և պետությունների պատմությունը՝ իրեն սրբասուրբ, իսկ զոհերին՝ իրենց իսկ ցեղասպանության մեղավոր ներկայացնելով:
 
 Մենք՝ քրիստոնյաներս այսօրվա Թուրքիայի բնիկ ազգերն ենք: Ցեղասպանության հետևանքով այսօր Թուրքիայում քրիստոնյա չկա: Մենք 5 միլիոն էինք, այսօր՝ մի քանի հազար: 5 միլիոն քրիստոնայ կոտորեցին, մի քանի հազարը որպես թանգարանային նմուշ են թողել:                                
 
 
Հայաստանի և Արցախի հույների “Պտրիդա” ՀԿ նախագահ Էդ. Պոլատիդիս
 
“Հայաստանի Լոռվա մարզի և հելլենասերների համայնք” ՀԿ նախագահ Յա. Քիլինքարով
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն