Ուրեմն լսի՛, Լևոն Քոչարյան, կգնաս հորդ կհարցնես՝ ոնց էր ՀՀ-ում տեղի ունեցել «Հոկտեմբերի 27»-ը․ Հովհաննիսյան
14-05-2025 13:58:19 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. «Ո՞ւր թռավ փոքրիկ իշխանը՝ Լևոն Քոչարյանը։ Խոսեց փախավ»։
Այս մասին Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից ր Հակոբ Արշակյանի ելույթի սկզբում տեղի ունեցած լարված իրավիճակից հետո ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան։
Այնուհետև շարունակեց․
«Լևոն Քոչարյան, եթե նեղվել ես վարչապետի խոսքերից, իմացի որ հաջորդ հարցուպատասխանին ձեզ ավելի խիստ գնահատակններ են սպասվում, որովհետև արտահայտելու են ձեր ողջ էությունը, ձեր ապրած կյանքը։ Ես առհասարակ կարծում եմ՝ երեխաները իրենց ծնողների արարքների համար պատասխանատու չեն, մինչև այն պահը, երբ իրենք են հայտ ներկայացնում այդ պատասխանատվությունը վերցնելու։
Ուրեմն լսի՛ Լևոն Քոչարյան, ականջներդ ձգի ու լսի, երբ որ գալիս ես ստեղ ծեծելուց ես խոսում, սրանք քաշքշեցին, ինձ մեքենայի մեջ վայ-վայ քաշքշեցին, թևերս ցաված և այլն, կգնաս հորդ կհարցնես՝ ոնց էր մարդկանց զուգարանում ծեծում, ու էլ զուգարանից դուրս չէին գալիս, կգնաս հորդ կհարցնես՝ ոնց էին Մարտի մեկին դիմահար կրակով մարդկանց սպասնում փողոցներում, կգնաս կհորդ կհարցնես՝ ոնց էր Հայաստանում տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ը, ոնց էր Մեղրին փոխարինում Ղարաբաղի հետ, ոնց էր ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ, կգնաս հորդ կհարցնես՝ թե քո մանկության տարիներին ձեզ ինչ էին ասում քաղաքացիները, ում թալանում էիք առավոտից երեկո։
Մի հատ էլ եկել է ստեղ ժպիտով ասում՝ մեզանից ապօրինի գույք էդ ով ա ․․․ մարդը կարդում, կարդում է, չի ավարտվում ձեր ապօրինի գույքը, արա՛, հազարավոր մարդկանց փող եք լափել ու կերել»։