Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը


Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը

  • 15-05-2025 14:38:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին Մոսկվա չմեկնելու որոշումը:
 
Մարիա Զախարովան հայտարարել է՝ Բաքվի հետ հարաբերությունները կառուցվում են 2022 թվականի փետրվարին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիման վրա։ Նրա խոսքով՝ Մոսկվան տրամադրված է այդ փաստաթղթի ամբողջ ներուժի հետևողական բացահայտմանը, ծագող բոլոր հարցերի լուծմանը փոխշահավետ, փոխադարձ հարգանքի հիման վրա ճանապարհով: 
 
Զախարովան հիշեցրել է, որ Ադրբեջանից զինծառայողներ են մասնակցել Հաղթանակի շքերթին:
 
 
Հեղինակ`Վարդուհի Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը