Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները․ Ֆիդան


Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները․ Ֆիդան

  • 15-05-2025 16:36:25   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակության մի մասն այժմ գտնվում է Ստամբուլում, որտեղ նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։
 
«Ինչպես գիտեք, մեր նախագահը ներկայումս Անկարայում ընդունում է պարոն Վոլոդիմիր Զելենսկուն։ Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ։ Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեզ հետ է Անթալիայում։ Եվ բոլոր եվրոպական արտգործնախարարներն այստեղ են։ Այս թեմայով  այժմ բազմաթիվ քննարկումներ են ընթանում», – ասել է Ֆիդանը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների՝ Անթալիայում կայացած ոչ պաշտոնական հանդիպումից հետո։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը