Գեղարքունիքի քրեական ոստիկանները խոշոր չափերի թմրամիջոց են հայտնաբերել


Գեղարքունիքի քրեական ոստիկանները խոշոր չափերի թմրամիջոց են հայտնաբերել

  • 15-05-2025 18:22:04   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լճաշեն գյուղի 48-ամյա բնակիչը խորդանոցում մարիխուանա է պահում:
 
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում լճաշենցի տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է 66 գրամ՝ մարիխուանայի նմանվող զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն