Կիպրոսը Հայաստանի կողքին է Եվրոպա տանող ճանապարհին


Կիպրոսը Հայաստանի կողքին է Եվրոպա տանող ճանապարհին

  • 19-05-2025 14:49:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կիպրոսը սատարում է Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման գործընթացին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն։«Ողջունում ենք և լիակատար կաջակցենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը, որովհետև Հայաստանը պատկանում է ԵՄ-ին։

Վերահաստատում եմ իմ ընկեր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ մենք ամեն կերպ կաջակցենք այս ընթացքին և այդ նախաձեռնությանը։ Մենք ձեր կողքին ենք՝ դեպի Եվրոպա ձեր ճանապարհին»,-ընդգծեց նա։ 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը