Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք


Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

  • 20-05-2025 10:58:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայիսի 20-ին`տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝  Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով երկրաշարժ։
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
 
 
ՆԳՆ ՓԾ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն