Սուրեն Պապիկյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությունը


Սուրեն Պապիկյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությունը

  • 21-05-2025 16:21:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին:
 
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն