Որոշում կայացնելու ժամանակն է. Իրանը հայտնել է՝ որ դեպքում համաձայնություն կկնքի ԱՄՆ-ի հետ


Որոշում կայացնելու ժամանակն է. Իրանը հայտնել է՝ որ դեպքում համաձայնություն կկնքի ԱՄՆ-ի հետ

  • 23-05-2025 12:46:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին հայտնել է, որ մեկնում է Հռոմ, որտեղ կայանալու է ԱՄՆ-ի հետ՝ Թեհրանի վիճարահույց միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը:
 
«Ես մեկնում եմ Հռոմ՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլին։ Համաձայնության ուղի գտնելը դժվար չէ. զրո միջուկային զենք = կա համաձայնություն, զրո հարստացում = համաձայնություն չկա: Որոշում կայացնելու Ժամանակն է», - X-ում գրել է նախարարը:
 
Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, բանակցությունների չորս փուլ են անցկացրել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար: ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը՝ պատճառաբանելով, որ այնհետագայում կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար: Մինչդեռ Իրանը պնդում է, միջոկային զենք ստեղծելու ծրագիր չունի, սակայն ուրանի հարստացումն իր ինքնիշխան իրավունքն է, որից երբեք չի հրաժարվի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը