Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել


Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

  • 23-05-2025 17:18:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին. Արագած գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից գողացել են չորս հեռուստացույց:
 
Մյուս դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 27-ին. Ապարան քաղաքի մի տնից պղինձ էին գողանցել:
 
Երկու դեպքով էլ քրեական վարույթ էր նախաձեռնվել:
 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել է
 
Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը:
 
Մայիսի 19-ին նա հայտնաբերվել և ներկայացվել է Ապարանի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։
 
Նախաքննությունը շարունակվում է։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն