ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շրջանակում ավելի քան 20 բանկ SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը
24-05-2025 15:40:25 | | Ի՞նչ է գրում մամուլը
Եվրոպական միությունն ուսումնասիրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում ավելի քան 20 բանկի SWIFT միջազգային վճարային համակարգին հասանելիությունից զրկելու հնարավորությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ միաժամանակ քննարկվում է ռուսական նավթի առավելագույն գնի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելման հնարավորությունը։
Նշվում է, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է առաջարկել G7 երկրների համար նավթի առավելագույն գինը նվազեցնել մինչև 45 դոլարի։Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ նոր փաթեթի շրջանակում ԵՄ-ն ուսումնասիրում է նաև մոտ երկու տասնյակ բանկերի համար գործարքների լրացուցիչ արգելքներ և մոտ 2.5 միլիարդ եվրոյի առևտրային նոր սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։