Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշումն ունեցող պացիենտների հետ


Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշումն ունեցող պացիենտների հետ

  • 31-05-2025 17:45:18   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ կից կատարվել հետևյալ գրառումը.

«Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշումն ունեցող պացիենտների հետ:

Մեկ տարի է արդեն, ինչ պետության կողմից տամադրվում է այս հիվանդության համար չորս անվանում դեղ` հիվանդության չորս փուլերի համար:
 
Դեղը բավականին թանկարժեք էր, պացիենտների համար մեծ խնդիր էր ներկայացնում` մեծ մասի մոտ տարեկան 5.5 մլն դրամ:
 
430 պացիենտ այսօր ստանում է նոր և թանկարժեք դեղերն` անվճար»:
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն