Ինչպես Հայաստանը հիասքանչ երկիր դարձնել: Մաս 1.Հայաստանի կառավարման հիմնական թերությունները. Համեմատություն պատմության մեջ գոյություն ունեցող սխեմաների հետ


Ինչպես Հայաստանը հիասքանչ երկիր դարձնել: Մաս 1.Հայաստանի կառավարման հիմնական թերությունները. Համեմատություն պատմության մեջ գոյություն ունեցող սխեմաների հետ

  • 11-06-2025 12:44:03   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ինչպես Հայաստանը հիասքանչ երկիր դարձնել

Մաս 1

Հայաստանի կառավարման հիմնական թերությունները

Համեմատություն պատմության մեջ գոյություն ունեցող սխեմաների հետ

 

Ինչպես Հայաստանը հիասքանչ երկիր դարձնել

 

Գրիգոր Բարսեղյան

Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր,

Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր

 

Հիշի՛ր։ Աշխարհում ոչինչ չի փոխվում,

քանի դեռ ինչ-որ մեկը չի սկսում փոխել:

Եվ փոփոխության այլ եղանակներ պարզապես գոյություն չունեն:

 

Ներածություն

 

       Կան մի շարք գործոններ, որոնք առանցքային դեր են կատարում ցանկացած հաջողակ երկրի կյանքում։

       Առանց այդ գործոնների ցանկացած երկիր դառնում է թյուրիմացություն, դառնում է «թերհաս պետություն»։ Մինչդեռ Հայաստանում այդ գործոնները չեն դիտարկվել որևէ իշխանության կամ որևէ ընդդիմադիր ուժի կողմից։ Այսպիսով, Հայաստանը դատապարտվում է «թերհաս պետության» կարգավիճակի, եթե չհասկանալ այդ գործոնները և համապատասխան լուծումներ չտալ։

       Այս հոդվածում ներկայացվելու են նման բնույթի որոշ գործոններ և, ամենակարևորը, առաջարկվում է երկրի իշխանության ձևավորման նոր համակարգ, որն առավելագույնս խելամիտ է Հայաստանի համար։

       Մեր առաջարկը հիմնավորելու համար մենք այն համեմատում ենք աշխարհում գոյություն ունեցող համակարգերի հետ (սկսած հին Եգիպտոսից և Չինաստանից մինչև ժամանակակից երկրներ):

       Նշենք նմանատիպ, ամենակարևոր, առանցքային գործոններից մի քանիսը:

       ա) Ժամանակակից Հայաստանում երբեք խնդիր չի դրվել ի հայտ բերելու այս կամ այն ոլորտի մասնագետներին: Ավելին, երբեք խնդիր չի դրվել այս կամ այն ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետներին ի հայտ բերելու։ (Եվ դա այն դեպքում, երբ ցանկացած միջին ունակությունների դպրոցական գիտի, որ«կադրե՛րն են որոշում ամեն ինչ»)։

       բ) Եվ ավելին՝ Հայաստանում իսպառ անտեսվում են իշխանության պրոֆեսիոնալիզմի գործոնները։ (Իսկ դա արդեն երկրի անխուսափելի կործանում է)։

       գ) Հայաստանում չկա մասնագիտական գիտելիքների և հմտությունների պահպանման համակարգ: (Մեզ մոտ յուրաքանչյուր նոր կառավարիչ սկսում է մաքուր էջից. նա պաշտոններում նշանակում է իր մարդկանց, որոնք հաճախ բացարձակապես պիտանի չեն։ Մինչդեռ բարձր դասի պրոֆեսիոնալը բավականին հազվադեպ երևույթ է։  Պրոֆեսիոնալները պետք է մնան իրենց պաշտոններում (դիրքերում) ցանկացած իշխանությանը ծառայելու համար: Նրանք պետք են երկրին, ի տարբերություն իշխանության կողմից առաջ քաշվող դուրսպրծուկների։ Ուստի պրոֆեսիոնալները պետք է մնան իրենց պաշտոններում, գործող իշխանությունից անկախ, որոնք, ինչպես ցույց է տալիս կյանքը, որպես կանոն դիլետանտներ և դուրսպրծուկներ են, մահացու վտանգավոր երկրի համար)։

       դ) պետք է մշակել իշխանության ձևավորման այնպիսի կառուցվածք, որի դեպքում առանցքային մասնագետները կարող են ազդել իշխանությունների վրա: (Դա կարելի է անել միայն օրենսդրորեն։ Պատմության ընթացքում մասնագետները երբեք չեն կարողացել ազդել իշխանության վրա։ Երկրների և կայսրությունների մեծությունը միշտ պայմանավորված է եղել նրանով, որ տիրակալը մասնագետներին հնարավորություն է տվել ազդելու իրադարձությունների ընթացքի վրա։ Հայաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որտեղ մասնագետներն օրենսդրական իրավունք կստանան ազդելու իրադարձությունների ընթացքի վրա։ Այսինքն, Հայաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որն էականորեն ղեկավարվում է պրոֆեսիոնալների կողմից)։

       ե) Հայաստանում չկա ապագա կառավարիչներին մասնագիտական գիտելիքների և հմտությունների փոխանցման համակարգ: Մեզ մոտ պարզապես բացակայում են շփումները պրոֆեսիոնալների և բնակչության միջև։ (Այս կետը կարող է անհասկանալի թվալ, քանի որ մեզանում այդ մասին երբեք չի խոսվել։ Այնուամենայնիվ, այս կետը հիմնարար նշանակություն ունի: Զարգացած երկրներում այս կետն ապահովվում է ժողովրդավարական կանոններով և պետական ինստիտուտներով):

       Այս ներածության վերջում նշենք, որ կառավարման համակարգի կազմակերպման վերաբերյալ մեր առաջարկը, որում հաշվի կառնվեն բոլոր գործոնները (ա)-(ե), կարելի է իրականացնել շատ կարճ ժամանակահատվածում և առանց որևէ լրացուցիչ ֆինանսական ներդրումների:

       Եթե որևէ մեկը պատրաստվում է քննադատել այս առաջարկը, թող նախ փորձի առաջարկել կառավարման որևէ համակարգ, որը հաշվի կառնի այդ բոլոր կետերը, ընդ որում, առանց որևէ ֆինանսական ներդրումների։

 

Բովանդակություն

       1. Հայաստանի գլխավոր աղետը կառավարման մեջ պրոֆեսիոնալիզմի բացակայության հարցն է։

       ա) Քոչվորների կառավարման համակարգը պատմության մեջ:

       բ) Քոչվորների կառավարման համակարգը ժամանակակից աշխարհում՝ ԱՊՀ-ում, Ռուսաստանում, Բելառուսում:

       գ) Հայաստանի կառավարման համակարգերը Փաշինյանից առաջ և նրա օրոք։

       դ) Ե՞րբ է ժողովրդավարությունը արդյունավետ և անարդյունավետ: Ե՞րբ են դեմոկրատները հաղթում մանր հանցագործներին:

1(ե). Եզրակացություններ

       1. Երկիրը փրկելու իմ առաջարկները:

       2. Կարո՞ղ է Փաշինյանը ինչ-որ բան անել փրկության համար։ Ո՞վ կարող է ինչ-որ բան անել:

       3. Նոր հայացք պատմությանը, որպես առաջադրված խնդիրները լուծելու ունակ մասնագետների մշտական որոնում:

       5(ա). Պրոֆեսիոնալիզմի հարցը Հին Եգիպտոսում և Չինաստանում:

       5(բ) Պրոֆեսիոնալիզմի հարցը Հին Հռոմում:

       5(գ) Իրավիճակը հրեաների և մահմեդականների մոտ: Ինչ փոխառեց Ստալինը հրեաներից և մահմեդականներից:

       5(դ) Պրոֆեսիոնալիզմի հարցը քոչվորների մոտ և Օսմանյան կայսրությունում։

       5(ե) Պրոֆեսիոնալիզմի հարցը ժամանակակից երկրներում:

       5(զ) Իրավիճակը Ռուսաստանում, ԱՊՀ-ում և Հայաստանում:

 

  1. Իմ առաջարկների համադրումը վերը ներկայացված պատմական սխեմաների հետ:

 

  1. Հայաստանի գլխավոր աղետը կառավարման մեջ պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է։

       ա) Քոչվորների կառավարման համակարգը պատմության ընթացքում:

       Դա մի համակարգ է, որտեղ քոչվորների բարձրագույն իշխանությունները տարբերակումեն իրենց ենթակա «փոքր իշխանություններին» (պատմության մեջ դրանք հաճախ էթնիկ ենթա էթնոսների ղեկավարներ են): Քոչվորները հիանալի մարտիկներ էին։  Պատմության ընթացքում քոչվորների հիմնական բանը հողերի և երկրների նվաճումն էր, իշխանության էին գալիս լավագույն մարտիկները, այսինքն քոչվորներն ունեին մերիտոկրատիա։  Միևնույն ժամանակ, ժողովուրդը հնազանդվում էր իշխանություններին անելանելիությունից, «փոքր իշխանությունների» վախից և պատերազմից շահույթ ստանալու հնարավորությունից:

       Մի խոսքով, քոչվորները բացարձակ մերիտոկրատիա ունեին։ Տգեղ, անմարդկային, բայց մերիտոկրատիա:

 

       բ) Քոչվորների կառավարման համակարգը ժամանակակից աշխարհում՝ ԱՊՀ-ում Ռուսաստանում, Բելառուսում:

       Ժամանակակից աշխարհում քոչվորական համակարգը ի հայտ է եկել հետխորհրդային շրջանում Ռուսաստանում և ԱՊՀ-ում։ Պատերազմում շահույթ ստանալու փոխարեն 1990-ականներին այդ երկրների պատմության մեջ սեփական երկիրը թալանելու հնարավորություն հայտնվեց։ Սկզբում Ռուսաստանում աննախադեպ թալան հաստատեցին միջազգային գործարար շրջանակները, որոնք դրա համար օգտագործեցին ռուսաստանի հրեա օլիգարխներին (բերեզովսկիներ, գուսինսկիներ, գայդարներ, չուբայսներ)։ Վերջիններս իրավական ամենաթողություն հաստատեցին։ Մարդկանց զրկեցին վերջին հենարանից, և դա նրանց թույլ տվեց լայնածավալ կողոպուտ իրականացնել ինչպես երկրի, այնպես էլ բնակչության շրջանում։ Հետագայում Պուտինն այդ օլիգարխներին փոխարինեց յուրայիններով, իր շրջապատից։ Բայց թալանի էությունը չի փոխվել։

       Բելառուսում քոչվորական մեկ այլ համակարգ է (իր տեսակի մեջ եզակի)՝ բռնությունն ու իրավական ամենաթողությունն իրականացնում է Լուկաշենկոն անձամբ։

       Հետխորհրդային մահմեդական երկրներում հաստատվել են ընտանեկան սուլթանություններ (նազարբաևները Ղազախստանում, ալիևները Ադրբեջանում և այլն): Վրաստանում հաստատվեց Շևարնադձեի թագավորությունը։ Նույնը փորձեց անել Տեր-Պետրոսյանը Հայաստանում, բայց դա նրան չհաջողվեց մի շարք պատճառներով։

       Այս ամենը քոչվորական կառավարման ամենասարսափելի ձևն էր՝ ժողովրդի նկատմամբ աննախադեպ դաժանությամբ և բռնությամբ։

 

       1 (գ) Հայաստանի կառավարման համակարգերը Փաշինյանից առաջ և նրա օրոք։

       Տեր-Պետրոսյանից հետո Հայաստանում իշխանության եկան Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի ընտանիքները, առանձին տեղական օլիգարխներ և «հեղինակություններ», ինչպիսիք են «Լֆիկ Սամոն», «Շմայսը» և «Նեմեց Ռուբոն», Հովիկ Աբրահամյանը։ Կառավարման սխեման բավականին քոչվորական էր՝ երկիրը բաժանված էր ոլորտների, և դրանք ղեկավարում էին նշված անձինք։ Կառավարում էին դաժանորեն՝ ժողովրդին վախի մեջ պահելով և ոտնահարելով բոլոր տեսակի իրավունքները։  Կառավարվել են որպես կարկառուն մանր հանցագործներ և սադիստներ (քոչվորական ուղղվածության)։  Բայց համակարգն աշխատում էր։

       Հետո եկավ Փաշինյանն իր թիմով, որտեղ մեծամասնությունն ուներ հումանիտար կրթություն (արևելագետներ, պատմաբաններ, երբեմն իրավաբաններ), որոնք հիմնականում մասնագիտությամբ չէին աշխատում և քաղաքական կարիերա էին անում։  Այս մարդիկ երբեք ոչինչ չեն կառավարել, ոչինչ չգիտեին և չգիտեին, թե ինչպես: Դրանք ոչնչի ընդունակ «չկայացած ինտելիգենտներ» էին։

       Եվ այստեղ պարզվեց, որ նախարարների և այլ պաշտոնյաներ գրաված «չկայացած ինտելիգենտները», հազար անգամ ավելի վատն են, քան նախորդ մանր հանցագործներն ու սադիստները։

       Մանր հանցագործները գոնե գիտեին, թե ինչպես իրենց ոլորտում գործունեություն կազմակերպել՝ կառավարելով հասկացություններով և վախ սերմանելով։ Իսկ Փաշինյանի թիմն ընդհանրապես ոչնչի պիտանի չէր։

       Որպես Փաշինյանի թիմի պրոֆեսիոնալ ոչ պիտանի լինելու բարձրագույն չափանիշ, բերենք հետևյալ օրինակը։ Փաշինյանի պաշտոնյաներն առաջարկել են գիտնականների գնահատման համակարգ, ըստ որի պարզվել է, որ ամենահայտնի գիտնականը՝ Ս.Մերգելյանը, այսօր կարող է լինել ոչ այլ ինչ, քան լաբորանտ։ Պարզապես պատկերացրեք, պաշտոնյաներն առաջինին գնահատել են որպես վերջին։ Այս մասին տես իմ հոդվածների շարքը https://nt.am/ru/news/332897/.Միայն սա բավական է փաշինյանականներին հայ էթնոսի թշնամիների շարքին դասելու համար։

 

       1 (դ) Ե՞րբ է ժողովրդավարությունն արդյունավետ և երբ անարդյունավետ: Ե՞րբ են դեմոկրատները հաղթում մանր հանցագործներին:      

       Մենք գալիս ենք անհասկանալի երկփեղկման։ Փաշինյանի թիմը կարծես ավելի կրթված է (նրանց կրթության վիճակն ավելի լավ է, քան նախորդ քոչվոր մանր հանցագործներինը)։ Փաշինյանականները կարծես խոսում են ժողովրդավարության և արդար ընտրությունների մասին։ Թվում է, թե նրանք ավելի շատ նման են դեմոկրատներին, քան քոչվոր մանր հանցագործներն: Ուրեմն, ինչումն է բանը: Ինչու ավելի ժողովրդավար Փաշինյանն այդքան հրեշավոր անարդյունավետ դուրս եկավ։

       Ամեն ինչ բացատրվում է շատ պարզ: Ճնշող մեծամասնությունը կարծում է, որ եթե տվյալ համայնքն ավելի ժողովրդավար է, ապա դա ինքնաբերաբար նշանակում է, որ այն ավելի էֆեկտիվ է, ավելի արդյունավետ։ Բայց սա ոչ այլ ինչ է, քան ընդհանուր մոլորություն։

       Ժողովրդավարությունն աշխատում է միայն այն ժամանակ, երբ հասարակությանը ներկայացվում են գաղափարներ, ծրագրեր, կանոններ և ղեկավարություն, որոնք հասարակությունը հաստատում է:

       Միայն այն դեպքում, երբ հասարակությունը հավանություն է տալիս գաղափարներին, ծրագրերին, կանոններին և ղեկավարությանը, հասարակությունը դառնում է ժողովրդավարական իշխանությունների հենարանը։ 

       Միայն այդ դեպքում երկրում կարող է ժողովրդավարություն հաստատվել։

       Եթե դա չկա, ապա կառավարման իմաստով բռնի քոչվորական համակարգն ավելի արդյունավետ է դառնում։

 

       1(ե) Եզրակացություններ։

       Ելնելով վերը նշվածից, մենք կարող ենք ձևակերպել որոշ կետեր (սկզբունքներ), որոնք պետք է իրականացվեն ժողովրդավարական պետություն կառուցելու համար։

       Սկզբունք 1. Անհրաժեշտ են գաղափարներ, ծրագրեր և կանոններ, որոնք հասարակությունը կընդունի:

       Ակնհայտ է, որ դրա համար պրոֆեսիոնալներ են անհրաժեշտ ամենատարբեր ոլորտներում՝ դուրսպրծուկներն ու պակասամիտները, քոչվորները չեն կարող նման գաղափարներ, ծրագրեր ու կանոններ առաջ քաշել։

       Բնականաբար առաջ է գալիս

       Սկզբունք 2. Անհրաժեշտ է ոլորտներից յուրաքանչյուրում ընտրել հնարավոր լավագույն մասնագետներին՝ որի համար, անհրաժեշտ է հասկանալ և որոշել նման մասնագետների ընտրության կանոնները: (Շատ բարդ խնդիր):

       Հետո, անհրաժեշտ է (տես ներածությունը) մտցնել հետևյալ կետերը:

       Սկզբունք 3. Պետք է մշակել իշխանության ձևավորման այնպիսի կառուցվածք, որտեղ առանցքային մասնագետները կարող են ազդել իշխանությունների վրա։

       Սկզբունք 4. Պետք է ստեղծել կանոններ, մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները ապագա կառավարիչներին ու բնակչությանը փոխանցելու համար։

 

  1. Երկիրը փրկելու համար իմ առաջարկները:

       Ժամանակակից ժողովրդավարական երկրներում նշված բոլոր սկզբունքները ներկայացված են և գործում են։  Յուրաքանչյուր երկրում յուրովի են աշխատում։ Այդ մասին կխոսվի սույն հոդվածի հետևյալ կետերում: Հայաստանը բազմաթիվ առումներով շատ հեռու է այդ երկրներից։

       Ստորև կներկայացնենք սխեմա, թե ինչպես կարելի է ներդնել 1-4 սկզբունքները Հայաստանում:

       Այլ կերպ ասած, մենք պետք է առաջարկենք իշխանության այնպիսի համակարգ, որտեղ պրոֆեսիոնալները ձայն ունենան, և որտեղ նրանք կարող են օրենսդրորեն ազդել իշխանության վրա:

       Իմ առաջարկը կարելի է վերնագրել որպես

 

       Ժողովրդավարական և մասնագիտական կառավարման հայկական համակարգ:

       Քայլ 1. Ստեղծվում են տարբեր ոլորտների մասնագետների խորհուրդներ, որոնք կազմված են տվյալ ոլորտի առավել առաջադեմ մասնագետներից: Օրինակ, դա կարող է լինել ռազմական հարցերի, տնտեսագիտության, գիտության, կրթության,  աշխարհաքաղաքականության, տրանսպորտի և այլնի խորհուրդ:

       Խորհուրդները ստեղծվում են բոլոր նախարարությունների, ինչպես նաև երկրի վարչապետին և նախագահին կից:

       Մասնագետների խորհուրդների հիմնական խնդիրներն կլինեն՝ ա) տվյալ ոլորտներում գաղափարների, պլանների և կանոնների մշակումը, բ) տվյալ ոլորտում իշխանությունների համար խորհրդականների գործառույթը, գ) տվյալ ոլորտում մասնագիտական պատմական գիտելիքների պահպանման գործառույթը, դ) բնակչությանը, մասնավորապես մամուլին նման գիտելիքների փոխանցման գործառույթը։

       Անմիջապես կարող է հարց առաջանալ՝ լավ, ներդրվել են մասնագետներ։ Եվ ի՞նչ։ Իսկ այդ ոլորտի ղեկավարները նրանց չեն լսի։ Եվ ի՞նչ եք անելու դուք: Չէ որ վերջին խոսքը միշտ իշխանություններինն է։

       Նման հարցադրումը շատ ճիշտ է։ Պաշտոնյաների կողմից մասնագետների անտեսումը բացառելու համար (հաճախ անգրագետ կամ «շրիշակի» մակարդակի), պետք է կատարել հետևյալը

       Քայլ 2. Եթե պաշտոնյաների և մասնագետների խորհրդի անդամների միջև տարաձայնություն է առաջանում, ապա հարցը կարող է օրենսդրորեն տեղափոխվել հաջորդ մակարդակ (ասենք վարչապետի, նախագահի կամ խորհրդարանի մակարդակ): Եթե այնտեղ էլ համաձայնություն ձեռք չի բերվում որևէ սկզբունքային հարցի վերաբերյալ, ապա խորհուրդը կարող է օրենսդրորեն դիմել ժողովրդին (այսինքն օրենքով խորհուրդը կարող է ժողովրդին տեղեկացնել, որ պատրաստվում է երկրի համար որևէ սխալ դրույթի ընդունում)։

       Այսպիսով, ստացվում է, որ իշխանությունների բոլոր որոշումները լինելու են մասնագետների խորհուրդների ուշադրության ներքո, այսինքն պրոֆեսիոնալները վերահսկելու են իշխանություններին բոլոր մակարդակներում և փուլերում։

       Այս ամենն առավել արդիական է այսօր, երբ իշխանությունները մշտապես բարձր պաշտոնների են առաջադրում անգրագետ պաշտոնյաների։

       Քայլ 3. Բարձրագույն իշխանությունների փոխվելու դեպքում մասնագետների խորհուրդները չեն լուծարվում։

       Նման կանոնը պետք է հասկանալի լինի: Խորհուրդները ոչ միայն անհրաժեշտ են որպես մասնագետներ, այլ նաև տեղեկատվության պահապաններ են: Նրանք չպետք է փոխվեն յուրաքանչյուր նոր իշխանության հետ։ 

       Եթե մենք այդ քայլերն անենք, ապա Հայաստանը կդառնա փոքր չափերի առաջին երկիրը, որտեղ կներդրվեն 1-4 ժողովրդավարական սկզբունքները և կառավարման պրոֆեսիոնալիզմը։

       Կառավարման այս համակարգի կարգախոսը կարող է լինել՝

       «Ամբողջ իշխանությունը Մասնագետների Խորհրդին»։

       Այս հոդվածի վերջում մենք կկատարենք առաջարկվող սխեմայի և այլ երկրներում գործող համակարգերի համեմատական վերլուծություն:

       Մենք դեռ չենք քննարկել ամենադժվար հարցը՝ խորհուրդների ձևավորումը։

       Դա կկատարվի սույն հոդվածի հաջորդ մասում:

 

       Շարունակելի

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն