ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ «ՆՈԿԱՈՒՏ» ՄՐՑԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԵՎԱ ՄՈԶԵՐԻՆ<br />


ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ «ՆՈԿԱՈՒՏ» ՄՐՑԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԵՎԱ ՄՈԶԵՐԻՆ

  • 01-09-2008 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոսոտսի 29-ին Նալչիկում մեկնարկել է «նոկաուտ» մրցակարգով աշխարհի կանանց առաջնությունը: Հայաստանցի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը մեկնարկում Եվա Մոզերն էր (Ավստրիա): Առաջին փուլի 1-ին եւ 2-րդ պարտիաներում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Հաղթողը որոշվեց լրացուցիչ պարտիայում (թայփ-բրեք), որն ավարտվեց Լ.Մկրտչյանի առավելությամբ (3,5:2,5): 2-րդ փուլում հայ շախմատիստուհու մրցակիցն է Աննա Գասիկը (Լեհաստան): Հաջորդ փուլ է անցել նաեւ ամերիկաբնակ Կատերինա Ռոհունյանը: Նա 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Նատալյա Ժուկովային (Ռուսաստան):
Նոյյան տապան  -   Սպորտ