Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ քննարկվել են ոլորտային համագործակցության հնարավորությունները


Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ քննարկվել են ոլորտային համագործակցության հնարավորությունները

  • 11-06-2025 17:31:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը և ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը հունիսի 11-ին հանդիպում են ունեցել ճանաչողական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի Հանրապետության ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ։
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:
 
Քննարկվել են ոլորտային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ:
 
Ընդունելության շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ու մշակումների ցուցադրություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն