Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում


Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

  • 11-06-2025 17:37:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am «Նյութական վնասը գնահատվում է. խնդրով զբաղվում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը»,- նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը հրատապ մեկնել է Ճամբարակ:
 
Նա ընդգծել է, որ էլի են եղել նման իրավիճակներ, և կառավարությունը բոլոր դեպքերում պատշաճ արձագանքել է:
 
«Տարածքում առկա հյուրանոցային համարները գույքագրված են, և անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով»,- վստահեցրել է Խուդաթյանը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ 
 
Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ, կան հոսպիտալացվածներ և 4 զոհ:
 
Նշենք նաև, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը