Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը


Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը

  • 11-06-2025 19:33:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 30-ամյակի առթիվ՝ Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը։
 
Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների 2-րդ և բարձր կուրսերի 30 ուսանողի հնարավորություն կընձեռվի ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթանալու ոլորտի բարեփոխումներին և Արդարադատության նախարարության ու վերջինիս ենթակայությամբ գործող ծառայությունների, գործակալությունների և ՊՈԱԿ-ների աշխատանքներին։
 
«Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը կանցկացվի 2025 թվականի հուլիսի 14-28-ը։ Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 29-ը՝ ժամը 22։00-ն։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը՝ https://docs.google.com/…/1FAIpQLSe868l1qua…/viewform… ։
 
Հայտերի ուսումնասիրության փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։
 
«Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։
 
Հարցերի դեպքում կարող եք գրել summerschool@justice.am էլ․ հասցեին կամ զանգահարել 099-16-06-22 հեռախոսահամարին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն