Սեյրան Օհանյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները


Սեյրան Օհանյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները

  • 11-06-2025 19:41:16   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել կից կատարելով հետևյալ գրառումը.

«Սրանք «Հայաստան» խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրություններն են, որոնք, բավարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։ 

Մանիպուլյացիաների փոխարեն հարկավոր է ուժերը կենտրոնացնել ՔՊ և անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ։
Մեր ստորագրությունների հրապարակումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորների թիրախավորման արշավի շարունակության դեպքում, կարծում ենք՝ այլևս բոլորը կարող են եզրահանգումներ իրականացնել գործընթացի իրական նպատակների վերաբերյալ»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն