ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ տնտեսական վերջին զարգացումները


ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ տնտեսական վերջին զարգացումները

  • 12-06-2025 19:44:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսական վերջին զարգացումները, հարկային քաղաքականության ուղղությունները, ինչպես նաև երկրի մակրոտնտեսական շրջանակը:
ԱՄՀ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է նախարար Հովհաննիսյանին` ՀՀ 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի հաստատման կապակցությամբ:
 
Կողմերը շեշտադրել են ընթացիկ կառուցվածքային հենանիշները, ԱՄՀ առաջիկա ծրագրի շրջանակը և հաստատել իրենց պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ միտված Հայաստանի տնտեսության կայունության ամրապնդմանը:
 
 ՀՀ ֆինանսների նախարարություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն