Բաքուն մնացել է առանց խմելու ջրի


Բաքուն մնացել է առանց խմելու ջրի

  • 16-06-2025 15:29:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի և Ապշերոնի թերակղզու մեծ մասի խմելու ջրով մատակարարումը դադարեցվել է։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ջրային ռեսուրսների կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը։
 
Դրա համաձայն՝ վթարվել է Օղուզ-Գաբալա-Բաքու մագիստրալային ջարատարը։ Վթարի պատճառների մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում՝ նշելով միայն, որ Բաքում և հարակից շրջանները առանց խմելու ջրի կմնան ևս չորս օր՝ մինչև հունիսի 20-ը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը