Իրանի ճգնաժամի լուծումը պետք է հանգեցնի տարածաշրջանում լարվածության թուլացմանը․ G7


Իրանի ճգնաժամի լուծումը պետք է հանգեցնի տարածաշրջանում լարվածության թուլացմանը․ G7

  • 17-06-2025 10:48:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. «Իրանական ճգնաժամի» կարգավորումը պետք է հանգեցնի Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման և Գազայի հատվածի շուրջ իրավիճակի կարգավորման, ասված է «Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որ հրապարակել է Կանադայի կառավարությունը։
 
«Իրանը տարածաշրջանային անկայունության ու ահաբեկչության գլխավոր աղբյուրն է։ Մենք հետևողականորեն հայտարարում ենք, որ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք։ Մենք վճռականորեն կոչ ենք անում, որպեսզի իրանական ճգնաժամի կարգավորումը հանգեցնի Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ավելի ընդգրկուն թուլացման, այդ թվում՝ Գազայի հատվածում»,- նշել են գագաթնաժողովի մասնակիցները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը