Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար


Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար

  • 17-06-2025 15:24:38   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում հայ ֆուտբոլասերների համար՝ նվիրված ՖԻՖԱ 2025 ակումբային աշխարհի առաջնությանը։  
 
Հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ Xiaomi TV A Pro 2025 հեռուստացույցը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 189.900 դրամով՝ ցանկացած Unity փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Առաջարկը գործում է ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար։
 
Արդյունքում բաժանորդը կստանա նոր հեռուստացույց, տան արագ ինտերնետ, մինչև 210+ հեռուստաալիքներ ու շատ ներառումներով հեռախոսի փաթեթ։ 
 
«Ֆուտբոլը Հայաստանում ամենասիրելի սպորտաձևերից է և հազարավոր հայեր անհամբեր սպասում են ՖԻՖԱ-ի մրցարշավի մեկնարկին։ Որպես կապի ծառայություններ մատուցող ընկերություն մենք ուզում ենք, որ մեր բաժանորդները լավագույն պայմաններում վայելեն այդ խաղերը։ Բոլորովին վերջերս մենք գործարկել ենք նոր uPlay թիվի և մեդիա հարթակը, որն աննախադեպ որակ ու հնարավորություններ է տրամադրում դիտողներին։ Կարծում  եմ, որ նորաոճ հեռուստացույցը նոր մակարդակի կբարձրացնի բաժանորդների փորձառությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
Նշենք, որ ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի գավաթին մասնակցում է 32 թիմ։ Ucom-ը շնորհավորում է բոլոր ֆուտբոլասերներին FIFA 2025-ի մեկնարկի առթիվ և մաղթում գոլաշատ ֆուտբոլային հանդիպումներ։
 
 
 «Յուքոմ» ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն