Արդեն իսկ կան լոգիստիկ խնդիրներ․ փոխվարչապետը՝ Իրան-Իսրայել հակամարտության հետևանքների մասին


 

Արդեն իսկ կան լոգիստիկ խնդիրներ․ փոխվարչապետը՝ Իրան-Իսրայել հակամարտության հետևանքների մասին

  • 30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Արդեն իսկ ի հայտ են եկել լոգիստիկ խնդիրներ: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝  պատասխանելով Իրան-Իսրայել հակամարտության՝ Հայաստանի վրա հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցին։
 
Նա նշեց, որ բոլոր պոտենցիալ խնդրիները մոնիտորինգի տակ են։
 
«Այո, և փախստականների, և լոգիստիկ, և էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել։ Պետք է մշակել սցենարներ, որոնք ինչ-որ պահի կարող են պետք լինել,   բայց կարող է և պետք չլինել։
 
Մենք այդ հարցերը պահում ենք ուշադրության կենտրոնում, մշակում ենք այս կամ այն  սցենարներից ելնելով գործողությունների պլաններ»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը