«Բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության դեմ». Երևանը դիմել է Մոսկվային


«Բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության դեմ». Երևանը դիմել է Մոսկվային

  • 18-06-2025 19:12:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում տեղեկացրեց, որ դիմել է Ռուսաստանի իր գործընկերոջը երեկ ռուսաստանյան Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարաձկված հաղորդման առնչությամբ:
 
Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողություներին՝ նախարարը շեշտեց՝
հնչել են «անընդնունելի կոչեր, խեղաթյուրված գնհատականներ, վիրավորանքեր, այդ թվում՝ անձնական բնույթի և այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության նկատմամբ»:
 
Միրզոյանի փոխանցմամբ՝ դրանից հետո նմանաբովանդակ արտահայտություններ են հնչել Ռուսաստանի քաղաքական գործիչների, ներառյալ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից, ինչի վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին:
 
«Մենք՝ Հայաստանը Հանրապետությունը, սա համարում ենք ոչ միայն հակասող Հայաստան- Ռուսատան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունն ամրագրող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ: Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին, և կարծում եմ՝ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է հասած լինի հասցեատիրոջը»,- նշեց Միրզոյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը