Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար. Ռոբերտ Քոչարյան


Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար. Ռոբերտ Քոչարյան

  • 19-06-2025 19:29:41   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։ 

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն՝ մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով։ 
Ամրություն եմ մաղթում Սամվել Կարապետյանին: Վստահ  եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը։ 
 
Ռոբերտ Քոչարյան 
 
19.06.2025թ».
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն