Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
28-06-2025 16:47:45 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer.am Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիիխն կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների վրա հարձակումների կապակցությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ռուսական կողմին «վճռական բողոք» է ներկայացվել հունիսի 27-ին տեղի ունեցած ռեյդերի կապակցությամբ, որոնց ընթացքում Ռուսաստանի անվտանգության ուժերը սպանել են երկու ադրբեջանցու իրենց տներում, մի քանի մարդ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, ևս 9-ը ձերբակալվել են։
Ավելի վաղ Բաքուն հանդես էր եկել հայտարարությամբ՝ Ռուսաստանին հորդորելով՝ անհապաղ հետաքննություն անցկացնել և կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բռնություն են գործադրել ադրբեջանցիների նկատմամբ: