Մակրոնը Փեզեշքիանի հետ զրույցում ընդգծել է Իրանում ԱԷՄԳ-ի աշխատանքը վերսկսելու անհրաժեշտությունը


Մակրոնը Փեզեշքիանի հետ զրույցում ընդգծել է Իրանում ԱԷՄԳ-ի աշխատանքը վերսկսելու անհրաժեշտությունը

  • 30-06-2025 12:50:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Իրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) առաքելության վերսկսման անհրաժեշտությունը։
 
X-ի միկրոբլոգում հեռախոսազրույցի մասին գրառում կատարած Մակրոնը թվարկել է զրույցի հիմնական կետերը՝ մասնավորապես նշելով․
 
«Իմ ուղերձներն են․․․պաշտպանել Իրանում մեր քաղաքացիներին ու մեր օբյեկտները, որոնք չպետք է որևէ սպառնալիքի ենթարկվեն։ Հարգել հրադադարը, օգնել վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում։ Վերադառնալ բանակցային սեղան՝ լուծելու բալիստիկ ու միջուկային հարցերը։ Հետևել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակին և արագորեն վերսկսել Իրանում ԱԷՄԳ-ի աշխատանքը՝ լիակատար թափանցիկություն ապահովելու համար»։
 
Բացի այդ, Մակրոնը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ազատ արձակել Ֆրանսիայի քաղաքացիներ Սեսիլ Կոլերին և Ժակ Պարիին։
 
«Ես կշարունակեմ աշխատել առաջիկա օրերին՝ այս նպատակներին հասնելու համար», – հավելել է Ֆրանսիայի նախագահը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը