Հուսանք՝ Լավրովի խոսքը թեմային սխալ տիրապետելու հետևանք է, ոչ թե ՀՀ-ում ահաբեկչության խրախուսում. Կոնջորյան


Հուսանք՝ Լավրովի խոսքը թեմային սխալ տիրապետելու հետևանք է, ոչ թե ՀՀ-ում ահաբեկչության խրախուսում. Կոնջորյան

  • 30-06-2025 15:13:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՌԴ արտաքին գործերի նախարարի հայտարարություններին:
 
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում «Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առարկա են»:
 
Նախ՝ Հայաստանում ընթացող գործընթացները Հայաստանի ներքին գործն են: Երկրորդ՝ ՌԴ ԱԳ նախարարի մեկնաբանությունը ուղիղ միջամտության փորձ է Հայաստանի ներքաղաքական կյանքին:
 
Երրորդ՝ պարոն Լավրովի ձևակերպումները նույնական են Հայաստանում ահաբեկչության կոչեր հնչեցնող շրջանակների բառամթերքի հետ:
 
Հուսանք՝ դա ընդամենը թեմային սխալ տիրապետելու հետևանք է, ոչ թե Հայաստանում ահաբեկչությունը խրախուսելու փորձ»,- գրել է Կոնջորյանը:
 
Հիշեցնենք՝ Լավրովը ՀԱՊԿ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, բայց Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առարկա են:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը