Կամավորների կատարած աշխատանքի շնորհիվ թվայնացվել է ավելի քան 8000 փաստաթուղթ
30-06-2025 16:15:42 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի փակման արարողությանը:
Նախարարն իր խոսքում նշել է. «Նման տեխնիկական աշխատանք, որն իրականացրել են կամավորները, նոր հնարավորություն է՝ ապագայում ավելի բովանդակային և մասնագիտական աշխատանք կատարելու համար»:
Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը շնորհակալագրեր է հանձնել այն կամավորներին, որոնք ծրագրի ընթացքում ցուցաբերել են բարձր ակտիվություն:
Կամավորների կատարած աշխատանքի շնորհիվ թվայնացվել է ավելի քան 8000 փաստաթուղթ:
Արդարադատության նախարարությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում կամավորներին իրենց ջանքերը կենտրոնացնելու և ՔԿԱԳ արխիվի թվայնացմանը մասնակցելու համար, որն իրականացվել է ի նպաստ Հայաստանի Հանրապետության: