Ավարտվել է Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը


Ավարտվել է Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

  • 30-06-2025 16:52:36   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մարտի 18-ին Գ.Պ.-ի կողմից Հ.Գ.-ի կնոջը նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում Գ.Բ.-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ.Պ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան:
 
Նկարագրված արարքը կատարելու համար Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):
 
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
 
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն