Հայաստանի և Մալթայի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր


Հայաստանի և Մալթայի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

  • 30-06-2025 18:35:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
 
Մալթայի գլխավոր դատախազը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։
 
Աննա Վարդապետյանը ողջունել է մալթացի գործընկերոջը և նշել, որ ջերմ հիշողություններ ունի նախորդ տարի Դատախազների միջազգային ասոցիացիայի 18-րդ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Մալթա կատարած այցից, և դրան մեծապես նպաստել է Վիկտորիա Բութիջեյջի ջերմ ընդունելությունը:
 
Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Դատախազների միջազգային ասոցիացիայի 18-րդ տարածաշրջանային համաժողովին մասնակցությունը և համաժողովի շրջանակում ունեցած երկկողմ հանդիպումներն ու մասնագիտական նոր ծանոթությունները նպաստել են ՀՀ դատախազության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
 
Հանդիպման ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն