01-07-2025 08:35:51 | Հայաստան | ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ
▪️Փաշինյան (Ֆեյսբուքյան գրառում)․
-Հասկանում եմ, որ երկրի ղեկավարը ավելի մեծ սահմանափակումներ ունի, քան ընդդիմությունը։ Բայց ընդդիմադիրներն էլ ունեն սահմանափակում։ Եթե ընդդիմադիրները չունեն ոչ մի սահմանափակում, երկրի ղեկավարը ինչպե՞ս պաշտպանի ինքն իրեն, իր ընտանիքի անդամներին եւ իր համախոհներին, ովքեր թիրախավորվում են նույն կերպ։
-Անցնել ապօրինի մեթոդների՞։ Դա անթույլատրելի եւ անընդունելի է։
-Պատի՞ժ սահմանենք ծանր վիրավորանքի համար։ Դա էլ փորձեցինք, բայց աղմուկը նույնն էր, թե Հայաստանում սահմանափակում են խոսքի իրավունքը։
-Քաղհայցերով դիմել դատարա՞ն։ Աղմուկը նույնն է, ճնշում են խոսքի ազատությունը։ Եւ բացի այդ, ու՞մ փողերով եւ որքան դիմել դատարան։ Չէ՞ որ դա ծախս է։ Ո՞վ է ֆինանսավորելու այդ ծախսը։ Անձնական, ընտանեկան, կուսակցական բյուջեով դա հնարավոր չէ։ Պետական բյուջեով՝ նույն աղմուկը կլինի։
-Հանդուրժել հայհոյա՞նքը։ Իմ անձի նկատմամբ դեռ հասկացանք, բայց կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին՝ չեմ կարող այլեւս հանդուրժել։
-Հետեւաբար, իմ դիրքորոշումը հստակ է։ Կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, ես կվարվեմ նույն կերպ։ Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ։ Կլինի հարգանք, կարձագանքեմ հարգանքով։ Այլ բան խնդրում եմ չսպասել։ Ընդ որում, իմ բոլոր համախոհներին եւ կողմնակիցներին կոչ եմ անելու վարվել նույն կերպ։ Ակտիվորեն վարվել նույն կերպ։
▪️Փաշինյան (Ֆեյսբուքյան գրառում)․ Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ։
Նյութը պատրաստել է «Նոյյան տապան» մեդիա հոլդինգի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь