Մենք համոզված ենք, որ բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային ճանապարհով. Զախարովա


 

Մենք համոզված ենք, որ բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային ճանապարհով. Զախարովա

  • 02-07-2025 18:30:10   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին միջոցներ ձեռնարկել պաշտոնական փաստաթղթերում ձևակերպված միջպետական հարաբերությունների մակարդակին վերադառնալու ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ դա ռազմավարական դաշնակցության մակարդակ է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
«Մենք համոզված ենք, որ բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային եղանակով՝ օգտագործելով առկա քաղաքական և դիվանագիտական ​​ուղիները»,- ասել է նա:
 
Զախարովան նշել է, որ իրենց հարցեր են տալիս այն մասին, թե ինչ պետք է անեն այն պայմաններում, որոնք ցույցադրում են ադրբեջանական հեռուստաալիքները, հաղորդում են այդ երկրի լրատվական գործակալությունները, արդյոք պե՞տք է պլանավորեն իրենց ուղևորություններն Ադրբեջան:
 
Նա խորհուրդ է տվել Ադրբեջան ուղևորություն ծրագրած Ռուսաստանի քաղաքացիներին ուշադիր քննարկել ստեղծված իրավիճակը և սպասել լրացուցիչ տեղեկատվության:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը